ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ «Տուժածներ չկան», – նշվում է տեղեկագրում։
Նշվում է, որ խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցումը Գորիս–Ստեփանակերտ երթուղով։ Մարտունու շրջանում անապահով և բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել։