Ռուսաստանը նեկրակայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ԱՄՆ-ի Բրբանկ քաղաքում Արցախին նվիրված բարեգործական ակցիայի է մասնակցել: Այս մասին հայտնում են Հայ մարմնակրթական ընդհանուր միության Գլենդելի Արարատ մասնաճյուղի մամուլի ծառայությունից։
«Արարատ-Խաչանով» խորագրով դրամահավաքի շրջանակներում Կարեն Խաչանովը ցուցադրական խաղով է հանդես եկել: Հայ մարմնակրթական ընդհանուր միության Գլենդելի Արարատ մասնաճյուղն ակցիայի շրջանակներում իրականացված դրամահավաքը հաջողված է համարել՝ ընդգծելով, որ այն օգուտ կբերի Արցախին:
«Նման ծրագրերն ամրապնդում են մեր համայնքը, խրախուսում են մեր երիտասարդներին հնարավորությունների առկայության տեսանկյունից: Թենիսի չեմպիոն Կարեն Խաչանովի մասնակցությունը հաստատուն հետք թողեց բոլորի համար»,-նշել ՀՄԸՄ մասնաճյուղում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը գրել էր «Artsakh, stay strong» («Արցա՛խ, դիմացի՛ր»):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: