Արցախի անկախության ճանաչման հիմքերը շատ ավելի ամուր են, քան Կոսովոյինը: Այսօր «Արցախի շրջափակման 100-րդ օրը» թեմայով տեսակամուրջի ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համեմատությանը:
Նա ընդգծել է, որ անկախ հայտարարություններից՝ Արցախի իշխանությունն իր ծրագրերում ղեկավարվում է Արցախի ժողովրդի կամաարտայատության արդյուքնում ձևավորված տեսակետներով:
Հիշեցնենք, որ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի բնակիչները պետք է ունենան մայրենի լեզվի իրավունք, ինչպես նաև հնարավորություն պահպանելու իրենց մշակույթը, կրոնը, ունենալ տեղական ինքնակառավարում: Լավրովը, որպես նմանատիպ օրինակ, հիշատակել էր Կոսովոն և Ուկրաինայի արևելյան հատվածի բնակիչներին: