ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երեք խախտումների մասին
«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», – ասվում է գերատեսչության մարտի 24-ի տեղեկատվական տեղեկագրում։
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները գնդակոծել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի խաղողի այգիներում աշխատող արցախցիներին: