ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», – ասված է գերատեսչության մարտի 26-ի տեղեկատվական տեղեկագրում։
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մարտունու շրջանի երկու գյուղերի բնակիչներ հայտնվել են ադրբեջանական զինվորականների գնդակոծության տակ: