Մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
«Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է շփման գիծը Շուշի-Լիսագոր հատվածում և «որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել» Արցախի Հանրապետության տարածքում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մասին, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները Բաքվից պահանջել են հետ քաշել ուժերը նախկինում զբաղեցրած դիրքեր։