Լայնամասծտաբ պատերազմի վտանգ այսօր չկան, ընթանում են բանակցային գործընթացներ։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ նրա՝ պատերազմի մասին անհիմն կերպով խոսվում է լրատվական դաշտում։ «Կուտակումների մասին խոսում էր ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանը, բայց կուտակումներ չկան, լարվածություն միշտ կա»,-նշեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Արցախում վերջին օրերին սկսված դիրքային փոփոխություններին, ապա դրանք, ըստ Քոչարյանի, պետք է կանխվեն առաջին հերթին խաղաղապահների կողմից, երկրորդ՝ ՊԲ-ն իր կարողությունները պետք է ավելի ամրապնդի։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է շփման գիծը Շուշի-Լիսագոր հատվածում և «որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել» Արցախի Հանրապետության տարածքում: