Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան», – ասվում է գերատեսչության մարտի 29-ի տեղեկագրում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում: