Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Քաշաթաղի շրջանի բարձունքները վերցվել են վերահսկողության տակ։ «Բերձորի միջանցքում նոր ճանապարհի շահագործման հետ կապված հսկողության տակ են վերցվել որոշ բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանային ընդարձակ տարածք»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Արցախի ՆԳ նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Լարվածության նոր փուլ արցախա-ադրբեջանական սահմանին սկսվել էր մարտի 25-ին, երբ ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Շուշի-Լիսագոր հատվածում և իրականացրել «որոշակի դիրքային առաջխաղացում»։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ ռուս խաղաղապահները զբաղեցրել են բարձունքը և բանակցում են ադրբեջանցի զինվորականների հետ՝ վերադառնալու իրենց սկզբնական դիրքերը։
Մարտի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ ժամը 09.00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհին հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, սակայն ադրբեջանական ստորաբաժանման հարձակման փորձը կասեցվել էր։
Մարտի 27-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ «Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տուժածներ չկան»,- ասվում էր նախարարության հաղորդագրության մեջ։ Նրանք հավելել էին, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ուժերը հետաքննում են այս փաստը։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...