Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին:
«Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում», – ասված է գերատեսչության ապրիլի 1-ի տեղեկագրում:
Նշվում է, որ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում։
Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները նռնականետերից գնդակոծել են Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի այգում աշխատող արցախցիներին: