Ապրիլի 22-ին՝ ժամը 11 :38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ բացօթյա հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամը 11 :40-ին կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները:
Ինչպես հայտնում են ԱԻ ծառայությունից, համատեղ ձեռնարկված որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում պատանիները հայտնաբերվել և ԱԻՊԾ մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտ: Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: