«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այս օրերին Արցախում ձևավորվել է երեք ճակատ՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Ռուբեն Վարդանյան: Թերթի տեղեկություններով՝ վերջիններս գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, այլ կերպ ասած՝ փորձում են իրենց դիրքերն ամրացնել ու ամուր հենարան ստեղծել իրենց համար Արցախում:
Թե որն է անվտանգային նման ծայրահեղ իրավիճակում ներքաղաքական լարումների պատճառը, շատ արցախցիների համար լրատվականը դժվարացել է ասել: Սակայն ըստ աղբյուրների՝ այս առումով առավել ակտիվ է հատկապես Սամվել Բաբայանը:
Նա, ըստ թերթի, անգամ քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր է անում, թեև Արցախում Սամվել Բաբայանի նկրտումներին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Մարդիկ հավանական չեն համարում, որ Արայիկ Հարությունյանը նրան որևէ պաշտոնի նորից կնշանակի, գրում է թերթը: