Ադրբեջանցի «էկոակտիվիստները» իրենց միսսիան ավարտել են, որը պայմանավորված էր Հակարի կամրջի մոտ անցակետի տեղադրումով։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
Ըստ Պետրոսյանի՝ անցակետում «սկաներ» է տեղադրված, որը կստուգի բեռնատար մեքենաները։ «Նրանք հենց առաջին օրվանից, երբ տեղադրել են անցակետը, հետամուտ են եղել իրենց այդ նպատակին», – հայտարարել է Պետրոսյանը։
Նա հայտնել է, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ադրբեջանցիներն են վերահսկում և այսօր էլ ռուսներին չեն թույլատրել անցնել այդ միջանցքով։
Ըստ նրա՝ նախկին հրամանատար Անդրեյ Վոլկովի հրամանատարության օրոք Նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտումներ եղան։ «Այդ ամենը ստիպեց, որ մենք պահանջենք նրա հրաժարականը։ Եթե նոր հրամանատարն էլ այդպես գործի, ապա կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, որ կան ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ»,-հայտարարել է Պետոսյանը։Արցախի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ լավ տպավորություն են ստացել Ալեքսանդր Լենցովից։ «Նա վստահեցրել էր, որ իր գերակա խնդիրներից էր ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Նա հայտնել է, որ Շուշիում բանակցել է ադրբեջանական կողմի հետ»,-հայատարարել է Պետորսյանը։
Արցախցի պաշտոնյան նշել է, որ եթե չբավարարվեն արցախցիների պահանջները, ապա ստիպված կլինեն հակառուսական ակցիաներ սկսել։
Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Այսօր ադրբեջանական ԶԼՄ-երը հայտնել են, որ այսպես կոչված «էկոակտիվիստներն» ապաշրջափակել են Լաչինի միջանցքը։