Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է Արցախի ղեկավարության և Ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովի հանդիպման արդյունքների մասին։
Մայիսի 1-ին կայացած հանդիպմանն արցախյան կողմից մասնակցել են Հանրապետության նախագահը, Պետական նախարարը, Ներքին գործերի և Պաշտպանության նախարարները։ Ներսիսյանն ասել է, որ հանդիպման ընթացքում Արցախի ներկայացուցիչները հաստատել են հանրապետության դիրքորոշումն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Մեր դիրքորոշումը հետևյալն է. իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը. Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով, Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով»,- նշել է Ներսիսյանը:
Պետնախարարի խոսքով՝ Խաղաղապահների հրամանատարը, լսելով Արցախի ներկայացուցիչներին, ասել է, որ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ադրբեջանական կողմի հետ և հանդիպման ավարտին կկարողանա քննարկել հարցը և տեղեկատվություն տրամադրել շաբաթվա վերջում։
Ներսիսյանը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին և իշխանություններին ձեռնարկել բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներն Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:
«Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են»,- նշել է նա:
Նա նաև կոչ է արել աշխարհասփյուռ հայկական սփյուռքին «շրջվել դեպի Արցախ, տեսնել մարդկանց, ովքեր տառապանքի գնով պաշտպանում են հայկական Արցախը»։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...