Ադրբեջանը հայ վանականներից պահանջել է հեռանալ Դադիվանքից։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Նման պահանջով է հանդես եկել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Գուրբանլին հայտարարել է, որ հայերը, իբիրև թե, «ոչ մի կապ չունեն վանքի հետ»։
Դադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքն առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։