Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Այս մասին այսօր Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտության մասին։
«Բաքուն պետք է հրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի քաղաքականությունից»,-նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով այսօր ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:
Մանրամասները՝ տեսանյութում։