Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Տեղեկագրում նշվում է, որ երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասված է տեղեկագրում։
Ռուս խաղաղապահներն ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 306,7 տոննա մարդասիրական բեռ: