Մայիսի 9-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության անձնակազմն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ զետեղել անմահ հերոսների շիրիմներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շատաբից:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ շուրջ 150 օր շարունակվող շրջափակման պատճառով Եռաբլուրում հանգչող արցախցի զինծառայողների հարազատները զրկված են իրենց հերոսների շիրիմներին այցելելու հնարավորությունից։
Այսօր այդ շիրիմների տարածքներում իրականացվել են նաև լրացուցիչ մաքրման ու մաշված դրոշների փոխարինման աշխատանքներ։