Ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ն իր աշխատանքի ձևաչափին վերաբերող մանրամասներ է քննարկում կողմերի հետ: Հարցը, թե որ մարմիններն են դրանք՝ Ամատունին չմանրամասնեց: