Արցախում այս վայրկյանից սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ: Այս մասին Ստեփանակերտում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին պաշտպանության նախարար և ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Նա նշեց, որ ամեն ինչ անելու է,ոչպեսզի հասարակության մեջ բևեռներ չառաջանան, հանրահավաքի մասնակիցների պահանջները ներկայացնելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
«Այսօրվանից ես հայտարարում եմ քաղաքական կոնսուլտացիաներ: Խնդրելու եմ գործող նախագահին, որպեսզի սկսի այդ քաղաքական կոնսուլտացիաները: Եթե քաղաքական կոնսուլտացիաներից հետո արցախյան քաղաքական ուժը, որը երկրորդն էր Խորհրդարանում, չբավարարի, ապա դուք կարող եք սրանից ավելի հուժկու հանրահավաքներ անել ևասել, որ համաձայն չեք»,- ասաց նա:
Նշենք, որ Սամվել Բաբայանի հանրահավաքի պահանջն իրեն Արցախի պետնախարար նշանակելն է։
Մանրամասները՝ տեսանյութում։