Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` արդյոք ճանաչո՞ւմ է Արցախն Ադրբեջանի մաս։
«Բայց նաև պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով: Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի կամ չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի ամբողջականությունը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքային ամբողջականությունը պատրաստ է ճանաչել և իրենց ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքը՝ 29,8 հազար քառ.կմ:
«Եթե մենք ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ապա ՀՀ-ն, այո՛, ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքն այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29,8 հազար քառ.կմ տարածքը»,- ասաց նա:
Վարչապետը կարևոր համարեց ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցի քննարկումը Ստեփանակերտ Բաքու երկխոսության միջոցով:
«Կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: Նկատի ունենք, որ, օրինակ, ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության է մատնվել, և Ադրբեջանը շարունակում է ուժային լծակի գործադրմամբ ԼՂ էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։ Նկատի ունենք, որ եթե լինեն երաշխիքներ, այդ քաղաքակնությունը չի շարունակվի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Երևանում Շուշիի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես կբացվի
Նոյեմբերի 10-ին Երևանում «Պիցրանանք Շուշի» (Բարձրանանք Շուշի) խորագրով լուսանկարների ցուցահանդես կբացվի, հայտնում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի...