Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Մասնավորապես, նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:
2022 թվականի դեկտեմբերին Արցախի նախագահն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված սահմանափակել էր քաղաքացիների ելքը հանրապետությունից, ինչպես նաև դեղերի, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը։ Արցախի իշխանություններն արգելել էին նաև հավաքները, գործադուլները և այլ միջոցառումները, որոնք կարող էին խանգարել կազմակերպությունների աշխատանքին։
Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից։ Մինչև 2005 թվականը գործում էր երկարաձգմամբ, իսկ հետո՝ անժամկետ։
Վաղվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը, ցերեկվա տևողությունը կավելանա օրը շուրջ 1 րոպեով․ Հայհիդրոմետ
Այսօր ձմեռային արևադարձի օրն է, վաղվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը, ցերեկվա տևողությունը կավելանա օրը շուրջ 1 րոպեով, Ֆեյսբուքի իր էջում...