Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը։ Տեղեկությունը հաղորդել է գերատեսչությունը տարածած հայտարարության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Արցախի ՊՆ-ն դա հերթական ապատեղեկատվություն է անվանել։