Արցախի Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը։
ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Մայիսի 30-ին ՀՀ ՊՆ-ն ևս հայտարարել էր Ադրբեջանի հերթական ապատեղեկատվության մասին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։