ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտման դեպք, հայտնի է դառնում ՌԴ ՊՆ տեղեկագրից։
«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Տեղեկացվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 249 տոննա մարդասիրական օգնություն։