Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գերատեսչության հայտարարությունում։
Նախօրեին Արցախի ՊՆ-ն նույնպես հերքել էր Բաքվի հաղորդագրությունն ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ին ժամը 10:00-ին կրակ են բացել Արցախի Շուշայի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- նշել էին գերատեսչությունից։
Անցնող տարում ՀՀ քաղաքացություն է ստացել ավելի քան 18 000, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված 5210 անձ
2024 թվականին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 18063 անձի, դադարեցվել է 3433-ի քաղաքացիությունը, հայտնել են ՀՀ...