Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանի Պն-ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը՝ հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին»,- հավելում է նախարարությունը։
Արցախի ՊՆ-ն երեկ հայտնել էր, որ Ադրբեջանը խախտել է հրադադարն արցախյան Կարվին տեղամասում։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա։