Հունիսի 10-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ է խախտել հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։
Գերատեսչությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այսօր ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...