Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 19։15-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև հանդես եկել ապատեղեկատվությամբ։