ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովը հունիսի 21-ին լսումներ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման վերաբերյալ, հայտնում է հանձնաժողովը։
«Վերջին շրջանում մեծացել է բռնության վերսկսման հավանականությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում»,- ասվում է հայտարարության մեջ։
Լսումների ընթացքում առաջարկություններ կներկայացվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, որը շարունակվում է արդեն 7 ամիս, հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։
«Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները, ջանքեր են գործադրում՝ նվազեցնելու նոր լայնածավալ պատերազմի վտանգը։ Հիմնական հարցն այն է, թե ինչ է պետք անել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը լիովին պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Արցախի տեղեկատվական շտաբը հունիսի 15-ին հայտնել էր, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հաստատել էր, որ Կարմիր խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ վկայություն են։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...