Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ հանդես է եկել ապատեղեկատվությամբ, հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է գերատեսչության հաղորդագրությն մեջ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել նաև Կախակնում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Ներքին Հանդի և Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ։