Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում գտնվող մեկ տարեկան երեխան կարիք ունի անհապաղ ՀՀ տեղափոխման, հայտնում է Արցախի ԱՆ-ն։
«ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, որից 1-ը ՝ վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ գտնվում է ծանր վիճակում և կարիք ունի անհապաղ ՀՀ տեղափոխման»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի։
«Հունիսի 15-ից արդեն 9-րդ օրն է, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ հումանիտար տեղաշարժի։, և շուրջ 190 բուժառուներ (33 երեխա, որից 1 գտնվում է ծանր վիճակում)՝ տարբեր ախտորոշումներով սպասում են ՀՀ բուժհիմնարկներ տեղափոխվելու հնարավորությանը՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երևանում Շուշիի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես կբացվի
Նոյեմբերի 10-ին Երևանում «Պիցրանանք Շուշի» (Բարձրանանք Շուշի) խորագրով լուսանկարների ցուցահանդես կբացվի, հայտնում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի...