ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման երկու դեպքի մասին։
«Մարդակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, զոհեր և վիրավորներ չեն եղել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստերի առնչությամբ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։