Հայաստան-Ադրբեջան բանակցություններից ընդամենը երկու-երեք օր առաջ Բաքվի բռնապետի անձնական օգտագործման մեդիադաշտն Արցախի բնակչության մասին արտահայտվելիս ասում է ՀՀ քաղաքացիներ, որի տակ թաքնված մի վտանգավոր երևույթ կա՝ տեղահանության լեգիտիմություն, գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Բաքվի բռնապետի անձնական օգտագործման մեդիադաշտը մի քանի օր է, ինչ օգտագործում է մի տերմին՝ ներկայացնելով Արցախի բնակչությանը․ նրանց անվանում է ՀՀ քաղաքացիներ։ Այս տերմինի տակ թաքնված մի վտանգավոր երևույթ կա, որի անունը տեղահանության լեգիտիմություն է։ Առջևում բանակցություններ են և բանակցություններից ընդամենը երկու-երեք օր առաջ սկսվում է այսպիսի տերմին շրջանառվել»,- գրել է նա։
Փորձագետը զգուշացրել է,որ Բաքվի բռնապետը պատրաստվում է հերթական ռազմական հանցագործության։
«Մենք ոչ թե պետք է ապացուցենք, որ արցախահայությունը ՀՀ քաղաքացիներ չեն, ոչ թե պետք է ապացուցենք, որ բնիկներ են, այլ պարզապես պետք է ահազանգենք, թմբկահարենք ամեն տեղ, որ այս տերմինոլոգիայով Բաքվի բռնապետը պատրաստվում է հերթական ռազմական հանցագործությանը»,-եզրափակել է Հովհաննիսյանը։