Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ դնեն զարգացող հումանիտար ճգնաժամին, Twitter-ում գրել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը։
Կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը՝ հիշեցնելով, որ հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է Լաչինի միջանցքով տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, իսկ տարածաշրջանը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։
Մեկ այլ թվիթում Amnesty International-ը հիշեցրել է, որ հունիսի 26-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլատրվել է վերսկսել ծանր հիվանդների տեղափոխումը։ Այնուամենայնիվ, հիվանդանոցներում դեղորայքի և բժշկական պարագաների սուր պակաս կա։
Կազմակերպությունը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները հույսը դնում են ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի մարդասիրական օգնության վրա։ Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են մարդասիրական օգնության ավտոշարասյունների ելքն ու մուտքը, իսկ հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։
Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով
Հռոմում տեղի կունենա «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» միջազգային համաժողովը՝ նվիրված ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը, հայտնում...