Հունիսի 28-ին ադրբեջանական գնդակոծության հետևանքով զոհված արցախցի զինծառայողներ Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի դիերը տեղափոխվել են Հայաստան, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
ԿԽՄԿ-ն զինծառայողների մարմինները տեղափոխել է Եռաբլուր՝ նրանց ծնողների ցանկությամբ, հավելել է նա։
«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար»,- ասել է Ստեփանյանը։
Նա ընդգծել է, որ Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը:
Ավելի վաղ Ստեփանյանը նշել էր, որ Ադրբեջանն արգելում է տեղափոխել հունիսի 28-ին զոհված 2 զինծառայողների դիերը։ Ստեփանյանը փոխանցել էր, որ դիերը Հայաստան տեղափոխելու համար արցախյան կողմը փորձել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ հարցը լուծել, սակայն չի հաջողվում։ Տեղափոխումը կազմակերպելու համար Ստեփանակերտից նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին էին դիմել։
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, hայկական կողմն ունի 4 զոհ: Ավելի ուշ Արցախի ԱԺ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ Վաշինգտոնյան բանակցություններում ՀՀ պատվիրակությանը կոչ էր արել անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման 5 դեպքի մասին։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...