Եթե ՀՀ որևէ պաշտոնատար անձ հայտարարում է, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ապա այդ անձը խախտում է ՀՀ սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը՝ որպես ՀՀ սահմանադրության մաս, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Հայաքվե»-ի համանախաձեռնող, փաստաբան Արամ Օրբելյանը։
«1996 թվականին Լիսաբոնում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ եղել է ՀՀ հստակ դիրքորոշում, որն արձանագրել է՝ Բուդապեշտի համաձայնություններով՝ կոնֆլիկտի վերջնական կարգավորման հարցը պետք է տեղի ունենա ՄԻՆՍԿ-ի կոնֆերանսի շրջանակներում և քանի դեռ ՄԻՆՍԿ-ի կոնֆերանս չի կանչվել, (միջազգային վեճերի լուծման մեխանիզմ-կոնֆերանս) մենք չենք կարող նախապես կանխորոշել Արցախի հարցը։ Մենք դա որպես բանակցային հարց կարող ենք քննարկել, բայց դա պետք է քննարկման առարկա դառնա Արցախի և Ադրբեջանի միջև որպես երկու իրավահավասար սուբյեկտներ (կամ համարյա իրավահավասար)։ Եթե ՀՀ որևէ պաշտոնատար անձ հայտարարում է, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ապա այդ անձը խախտում է ՀՀ սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը՝ որպես ՀՀ սահմանադրության մաս»,- նշել է փաստաբանը։
Օրբելյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների դաշտում բազմաթիվ հարցեր կան, բայց դա որևէ կերպ չի՛ նշանակում, որ Հայաստանը պետք է հայտարարի, թե ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը 86 600 քառ. կմ ներառում է Արցախը։ «86 600 քառ. կմ ընդգրկում է Արցախը, բայց միաժամանակ ասում ենք, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով»,- ընդգծել էր վարչապետը։ Հաջորդ օրը Հայաստանի ընդդիմությունը հայտարարել էր «Ազատ Արցախ-Հայաստան հանրաքվե» շարժման ստեղծման մասին, որը կնախապատրաստի Հայաստանում հանրաքվե՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու քրեականացման հարցով։
ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են բանավիճելու Փաշինյանի առաջարկին
ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Արցախի բանակցային գործընթացի հարցով բանավիճելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ Այսօր ավելի վաղ...