Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը պատրաստ է Բաքվի հետ երկխոսության մեկ պայմանով, եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դեր, հայտնում է «Հրապարակը»։
Աղբյուրի տեղեկություններով՝ հայտարարությունն արվել է հուլիսի 6-ին, բայց թե որտեղ է Հարությունյանն արել այդ հայտարարությունը, հայտնի չէ։
Ըստ հրապարակման՝ դա նշանակում է, որ Արցախը մերժում է ԱՄՆ միջնորդությունը, քանի որ նրանք Արցախին մղում են դեպի ինտեգրում, իսկ Ռուսաստանի հետ դրանից խուսափելու հնարավորություն դեռ կա։
Ինչպես նշել է թերթը, հաշվի առնելով Հարությունյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հնարավոր է, որ Բաքվի հետ բանակցությունները ընթանան Մոսկվայի միջնորդությամբ։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնել էին Հարությունյանի՝ Պուտինին ուղղված նամակի մասին։ Ըստ նրանց՝ նամակով Արցախի նախագահը Պուտինին հարցրել է, թե Ռուսաստանը կշարունակի՞ իր խաղաղապահ առաքելությունը, որը ներառում է նաև արցախցիների ազատ տեղաշարժի ապահովումը։ Թերթի տեղեկություններով՝ նամակը Պուտինին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նամակի մասին տեղեկացրել էր նաև Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
«Արցախի դավաճանությունը մնացել է կոկորդին». պատգամավորը մեկնաբանել է բանակցությունների մասին Փաշինյանի խոսքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին իր հայտարարություններով ցույց է տալիս, որ իր թիմի համար այս հարցը ոչ...