Աշխատանքային 5 օրվա ընթացքում «Հայաքվե» նախաձեռնությունը հավաքել է 14․800 ստորագրություն, ստորագրահավաքի միջանկյալ տվյալները ներկայացնելիս հայտարարել է «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով՝ 10․000-ը հավաքվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500 ստորագրություն հավաքվել է մարզերում, և 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային ստորագրության միջոցով:
«Դեռևս 6 շաբաթ ունենք ստորագրահավաքի համար։ Եթե այս տեմպով շարունակենք, ապա նախատեսածի կրկնակին կհավաքենք։ Այս պահին, սակայն, չենք ցանկանում կանխատեսումներ անել։ Թիվը կարող է և՛ աճել, և՛ նվազել, բայց ստորագրահավաքի այս տեմպը մեզ շատ լավ մեկնարկային պայմաններ է տալիս»,- ասել է Չալաբյանը։
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը 86 600 քառ. կմ ներառում է Արցախը։ «86 600 քառ. կմ ընդգրկում է Արցախը, բայց միաժամանակ ասում ենք, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով»,- ընդգծել էր վարչապետը։ Հաջորդ օրը Հայաստանի ընդդիմությունը հայտարարել էր «Ազատ Արցախ-Հայաստան հանրաքվե» շարժման ստեղծման մասին, որը կնախապատրաստի Հայաստանում հանրաքվե՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու քրեականացման հարցով։
Հունիսի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է շարժման հիմնադիրների խնդրանքը՝ օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրություն հավաքել։ «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռության ընդլայնված հավաքը մեկնարկել է մայիսի 23-ին։ Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։
«Արցախի դավաճանությունը մնացել է կոկորդին». պատգամավորը մեկնաբանել է բանակցությունների մասին Փաշինյանի խոսքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին իր հայտարարություններով ցույց է տալիս, որ իր թիմի համար այս հարցը ոչ...