Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաներ են մահացել: Ծնողը նրանց մենակ է թողել տանը, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
Մասնավորապես, հուլիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն երեխաներին թողել է տանն առանց հսկողության և աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։ Ժամը 17:30-ի սահմաններում վերադարձել է տուն և տեսել, որ երեխաները տանը չեն։ Նույն օրը՝ ժամը 22:00-ին, դիմել է ոստիկանություն։
Հաղորդումը փոխանցվել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժին, որից հետո համատեղ սկսվել են 3 տարեկան Լ. Ն.-ի և և 6-ամյա Գ.Ն.-ի երեխաների որոնման աշխատանքները։
Հուլիսի 8-ին՝ առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից ահազանգ է ստացվել, որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2 երեխա է հայտնաբերել:
Կանչի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ.-ն ժամը 07:25-ի սահմաններում, ստուգելու նպատակով բացել է նույն փողոցում կայանված իրեն պատկանող նշված ավտոմեքենայի դուռը, որտեղ հայտնաբերել է հուլիսի 7-ից անհայտ կորած երեխաների դիերը:
Կատարված քննության շրջանակներում ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաներն ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։ Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 5-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...