Արցախի Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Արցախի ՔԿ-ն։
«Սույն թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա.Գ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ` 3 և 6-ամյա երկու երեխաների դիեր։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի քննիչը»,- հայտնում ԱՀ ՔԿ-ն։
Նշվում է, որ դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաներ են մահացել, ծնողը նրանց մենակ է թողել տանը։