Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ, նրանց համար սնունդ բերելու համար, գրում է News.am-ը։
«Գյուղը մոտ է գտնվում Մարտակերտին, մայրը ոտքով եկել է քաղաք, երեխաներին սնունդ տանելու, տանը թողել է 3 տարեկան քնած երեխային ու 6 տարեկան աղջկան, բայց այդ ընթացքում երեխան արթնացել է ու սկսել են փնտրել մորը՝ ոստքով հասնելով Մարտակերտ, մութը վրա է տվել, ու այդպես դեպքը տեղի է ունեցել»,-ԶԼՄ-ի հետ զրույցում ասել է Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը՝ նշելով, որ բնակիչները ոտքով են գնում-գալիս շրջափակման հետևանքով վառելիք չլինելու պատճառով:
Նշվում է, որ կինը ևս մեկ աղջիկ երեխա ունի:
Հուլիսի 8-ին Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաներ են մահացել, ծնողը նրանց մենակ է թողել տանը։ Ավելի ուշ Արցախի ՔԿ-ն հայտնել է, որ երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։