ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտման մասին։
«ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Տեղ գյուղում Ադևբեջանի ԶՈՒ կրակոցների հետևանքով վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայողներ, ինչպես նաև Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 12-ին` ժամը 09:25-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։