Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Տեղեկացնում եմ , որ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով՝ հանցանք կատարելու կասկածանքով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Սահմանված պատիժն է՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով)»,-գրել է փաստաբանը։
Մարտիրոսյանը նշել է, որ Վիտալի Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկվել Արցախ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, նրա որդին, եղբայրը և քեռու տղան։