Հուլիսի 14-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այսօր ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր նաև, որ ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ