Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպքի մասին:
«Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել, տուժածներ չկան»,-ասվում է գերատեսչության տեղեկատվական տեղեկագրում ։
Հուլիսի 14-ին Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր Մարտունու և Շուշայի շրջաններում ադրբեջանական զինուժի կողմից 3 գնդակոծության մասին, որոնց ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել էր ականանետեր և նռնականետեր: