Եթե մեկ շաբաթում արցախահայության վիճակը չշտկվի, կդիմենք կոշտ միջոցների, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։
«Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հունի, ապա դրանից հետո մենք կդիմենք ավելի կոշտ գործողությունների Արցախում և դրանից դուրս»,- ասել է նա։
Հարությունյանը հայտարարել է, որ սպասում է ողջ աշխարհի հայերի ու ընկերների գործողություններին՝ ի պաշտպանություն Արցախի։
«Հայկական Արցախի և նրա արժանի ապագայի բանալին հայ ժողովրդի ձեռքում է»,- հավելել է Արցախի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։