Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հորդորել է Ստեփանակերտի և Բաքվի երկխոսության միջոցով հրաժարվել «պայքարի իմիտացիայից» և փոխվստահության մթնոլորտ ստեղծել։
Իր հայտարարության մեջ նա նշել է, որ Արցախում ամենաօգտագործված բառը «պայքար»-ն է։ «Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և տեղափոխվել գործնական դաշտ»,- գրել է նա։
Բաբայանը նշել է, Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ, դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ։
Բացի այդ, պաշտպանության նախկին նախարարն առաջարկել է դիմել Դիմել ՄԱԿ-ին վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ, ինչպես նաև դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: