Թեհրանի հայոց թեմի նախաձեռնությամբ հուլիսի 24-ին և 25-ին՝ ժամը 12:00-ից, կղողանջեն հայկական եկեղեցիների զանգերը՝ ի պաշտպանություն Արցախում պաշարված մեր եղբայրների և քույրերի, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Տիգրան Դավուդյանը՝ վկայակոչելով Իրանում հրատարակվող «Ալիք» թերթը։
«Իրանի պայմաններում սա հարմար առիթ է բարեկամ իրանցի ժողովրդի հետ մեր խնդիրները բարձրացնելու համար»,- գրել է Դավուդյանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...