Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ,
հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իր տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացրել։ Ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։
Թեև քաղաքացին չի տուժել, սակայն ստիպցված է եղել դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։